Պարույր Սևակ Տխրում եմ · страница 32 из 100
Страница 32 из 100

Տխրում եմ

19 июля 2020, 23:53

Հոգուս վրա տխրություն է հաճախ թառում,
        Երբ թաց աշնան չոր խաշամն է ծածկում առուն,
        Չոր խոտի հետ երբ այրվում է թուփը կանաչ,
        Երբ մենք՝ հիմար տղամարդիկ, չենք նկատում ազնիվ կանանց,
        Ու երբ գուսան-չալ կաքավն է ընկնում վանդակ,
        Իսկ երգ ատող,
        Նվագ հատող
        Մարդը դառնում... մեկենասի ձուլված քանդակ...

        Ես, սրտիս տեղ, իմ կրծքի տակ
        Տխուրաչյա մի կաքավ եմ հաճախ զգում...