Պարույր Սևակ Կարդում եմ · страница 29 из 100
Страница 29 из 100

Կարդում եմ

19 июля 2020, 23:51

Ես կարդում եմ և... հասկանում,
        Որ թեպետ և ինձ հերոսի տեղ եմ դնում,
        Բայց շատ հաճախ նրա ճամփից շեղ եմ գնում,-
        Նա խիզախ է, իսկ ես՝ զգույշ,
        Նա գործում է, ես՝ լոկ զգում,
        Նա կարող է, թե տեղը գա,
        Եվ զո՛հ գնալ, անվախ մեռնե՛լ,
        Իսկ ես՝ նրան... լա՜վ ըմբռնել,
        Բայց ո՛չ նրա ճամփան բռնել...

        Հեշտ է, գուցե, գրքեր գրե՜լ՝ ո՛չ թե կարդալ...