ԵՐԲ ԼՈՒՍԱԲԱՑՆ ԱՅՆՔԱՆ ՀԵՌՈՒ Է ՄԱՍ 7 · страница 7 из 11
Страница 7 из 11

ՄԱՍ 7

26 апреля 2020, 17:21

Պետիկյանը հետ մնալով' վերադարձավ իրենց նախնական կանգառի վայրը։ Թաքստոցից հանեց ականները, որոնք խնամքով թաքցրել էր։
Մինչ նրա մարտական ընկերները քննարկում էին թակարդից դուրս գալու ելքերը, Հովիկը խռոված ձևանալով ձեռնամուխ եղավ իր սկզբնական մտահղացման իրականացմանը։ Լինելով ճարպիկ ու ժիր երիտասարդ' նա հարմար պահ ընտրելով հերթով Հայրապետյանի ուսապարկից հանեց ականներն ու դրանք փոխարինեց քարերով, խնամքով դասավորելով այնպես, որ Հայրապետյանը չկասկածի' լավ իմանալով, որ նա ականները չի թողնի թշնամուն։ Այնուհետև արկերը թաքցրեց թփերի տակը։ Ծրագիրը պարզ էր. երբ խումբը շարժվի առաջ' նա կպնդի, որպեսզի վերջինը գնա ու հետ մնալով կվերադառնա, կվերցնի ականները կառաջանա դեպի թշնամին' ինչքան կարողացավ, կականապատի շուրջը, այնուհետև  կսողա հետ, ականների մոտ թողնելով նախապես փամփուշտներից հանաց վառոդի մի փոքրիկ բուրգ, հեռվից իր մարալով (СВД)-ով նշան կբռնի բուրգի վրա' մի կրակոցով կվառի այն։ Հաշվարկը հիմնված էր նրա վրա, որ թշնամին կառաջանա դեպի լույսի աղբյուրն ու կպայթի ականների վրա' առաջացնելով շղթայական պայթյուն ու մեծ վնաս հասցնելով նրանց' խուճապի կմատնի, որից էլ օգտվելով արդեն իր բացակայությունը նկատած ընկերները դուրս կգան շրջափակումից, իսկ իր հետ վերցրաց նռնակով էլ իրեն կպայթեցներ, եթե չկարողանար ինքն էլ դուրս գալ( լավ գիտակցում էր, որ չէր կարողանա)։ Ուներ նաև երկրորդ պլան. եթե հակառակորդը խայծը չուտեր և չհարձակվեր , ապա կբացահայտեր իր տեղը թշնամու ուղղությամբ կրակոցներով, որպեսզի փորձեր նրանց առաջ բերել ու պայթեցնել ակաների վրա։ Հույս ուներ, որ կստացվի մտածածը։

Զգուշությանբ առաջանալով մի քանի մետր, որոշեց բախտը չփորձել ու էլ առաջ չգնալ։ Գործի դնելով ողջ կենտրոնացումն ու հմտությունները' սկսեց ականապատումը։ Աշխատանքը առավել քան դժվար էր ու վտանգավոր։ Նախ պետք էր գործել անաղմուկ ու զգույշ։ Ոչ միայն աշխատել, այլ նաև ուշի ուշով հետևել դիմացի մթության վարագույրին, որից անդին թշնամին էր։ Առաջին երկու ականը տեղավորելով, ոգևորվեց ու շարունակեց գործը։ Դանդաղ, բայց հաստատակամորեն  ավարտեց ծրագրածը ' դիմացը ահագին մեծ շառավղով ստեղծեց ականապատ աղեղ։ Լույսը բացվելուն մնացել էր մի ժամ, այլևս հապաղել պետք չէր, պետք էր գործել։ Որքան էլ որ խիզախ էր, բայց այնուամենայնիվ մահվան հետ դեմ դիմաց կանգնելով' սկսել էր վարանել։ Իսկ եթե լսեր ընկերներին ու փորձեր նրանց հետ առաջ գնալ։ Վախը մարդուն հատուկ զգացում է, որքան էլ ուզում է ուժեղ լինի նա։ Մի քանի րոպե տեղում քարացած մնալուց հետո' Պետիկյանը վերագտավ իրեն։ Ծնկեց, աղոթեց առ երկինք ու հաստատակամ ձեռքը վերցրեց իր հավատարիմ ընկերոջը.
<< է՛հ, ապ ջա՛ն, ինչխոր միշտ՝ ես եմ ու դու, դու ու ես, ընձի պադվավիտ չենես, ա՛պ ջան>>։
Հարմար դիրքավորվեց, նշան բռնեց վառոդի բուրգին, խորը շունչ քաշեց ու կրակեց...

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...