ԵՐԲ ԼՈՒՍԱԲԱՑՆ ԱՅՆՔԱՆ ՀԵՌՈՒ Է ՄԱՍ 1 · страница 1 из 11
Страница 1 из 11

ՄԱՍ 1

20 апреля 2020, 14:38

-Այս իրավիճակում լավագույն ելքը մեր ձեռքով մեր վերջը տալն է,-մտախոհ խոսեց քառասունին մոտ մորուքով տղամարդը։
- Վալո՛դ էնքան չես թրաշվե, ուղեղդ օջլոտել է,-դիմեց նրան համեմատաբար ավելի երիտասարդ զինակիցը։
-Հովի՛կ, հիմա կատակների ժամանակը չէ՛,- սաստեց նրան մորուքավորը։
- Ինչխոր Գյուլնազ տատս էղնիս, նվնվոցդ դրել ես, բոյիդ նայե՞մ, թե՞ թրաշիդ, խիղճդ մեռնի՛, եքա մարդ ես, էն էլ՝ տղամարդ՝ հեռու մեզնից, շրջափակում էլի՛, հերերը կանիծենք գելնինք էդ շրջափակումից,- զայրացավ զրուցակիցը։
-Վերջացրե՛ք իրար ուտել,- միջամտեց ավագ լետենանտի ուսադիրներով զինվորականը։
- Ռշտու՛ն ջան, ես չեմ՝ դու, սոր լացը ըբը սազակա՞ն է տղամարդուն,- արդարացավ երիտասարդ տղամարդը։
- Հովի՛կ, լավ է, որ դուխդ տեղն է, բայց վիճակը իրոք օրհասական է,- միջամտեց կապիտանը- մենք շրջափակման մեջ ենք ու դուրս պրծնելու հնարավորությունը զրո է։
- Կամանդի՛ր ջան, զրոն էլ է թիվ, առաջի անգամ չէ, որ էս թուրքի լամուկների շրջափակումից ելել եք, հմել գելնինք ցավդ տանիմ,- հրամանատարի դիտողությանը պատասխանեց երիտասարդը։

- Տղանե՛ր, ո՛չ խուճապի է պետք մատնվել, ո՛չ էլ գլուխ գովալ, ինչպես որ ստացվեց, վերջին փամփուշտը միշտ էլ կա ու կա,- իր կարծիքը հայտնեց խմբի հինգերորդ անդամը։
-Ցավդ էլ տանի՛մ, Աբո՛ ջան, զռռալու ու կնկա պես ծնկներիս զարգելու տեղը' պտի կռվինք, ես սոնց հերն եմ անիծե, քանի հոգի ավել հետներս էն աշխարհ տանինք' ըդքան լավ,- ոգևորվեց երիտասարդը։
-Կգործենք ըստ իրադրության,- եզրափակեց կապիտանը,- սրանք շուտով կբացահայտեն մեր այստեղ լինելը։ Կամ պիտի մինչ այդ չքվենք այստեղից, կամ էլ...
- Կամ էլ սոնց ցույց տանք, թե ինչղ կեղնի, որ հայը կկատղի,- նորից չդիմացավ Հովիկը։
- Զահլեքս տարար, ա՛յ տղա,- վրդովված խոսեց մորուքավորը,- մի երկու անգամ կրակել է' գիտի արդեն ազգի հերոս է։ Ընկնես ձեռքները հավի պես վիզդ ոլորեն՝ նոր խելքդ գլուխդ կգա։
- Հլը ես փռչոտին նայե՛,-կատաղեց Հովիկը,- ես եմ երկու հատ կրակե հա՞, կրակածիս չափ մազ գլխիդ ու մորուքիդ մեջ իրար հետ չկա...
-Դադարեցրե՛ք,- երկուսին էլ սաստեց կապիտանը,- հիմա դրա ժամանակը չէ՛։
Երկուսն էլ անխոս ենթարկվեցին հրամանատարին, ու տիրեց լռություն, ամեն մեկը տրվեց իր խոհերին։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...