Страница 10 из 10
Աղոթքներումս
21 июля 2026, 23:39
Դու գնացել ես բանակ
Իսկ ես նույնիսկ չգիտեի ։
Դու դարձել ես ինձ պաշտպան,
Ինչի մասին կերազեի։
Կար ժամանակ երբ ամեն աղոթքս
Անունովդ էր կնքվում։
Էսօր էլի բախտի բերմամբ
Քեզ համար եմ աղոթում ։
Կար ժամանակ երբ այդ քաղաք'
Քեզ տեսնելու էի գալիս։
Հիմա ճիշտը ընդունեն'
Չես հայտնվի ճանապարհիս։
Չգիտեմ ունես արդյոք
Մեկին ով պիտի քեզ սպասի։
Բայց իմ ապրումները,ցավոք
Ոչ ոք քեզ չի ասի։
Ես գիտեմ,վստահ եմ ,հաստատ',
Որ կդառնաս օրինակ
Ճիշտ զինվորի ու լավ մարդու։
Անկասկած եմ հավատում։
Աստված քեզ ընկեր,հոգիս պահապան,
Հպարտ եմ որ ունեմ ,քո նման պաշտպան։
Խաղաղ դու գնա ու խաղաղ արի։
Որ անսպասելի գտնեմ քեզ էլի։
#նամակ #բանակ #բանաստեղծություն #առաջինսեր