like a dandelion Քեզ հիշող մեկը · страница 7 из 10
Страница 7 из 10

Քեզ հիշող մեկը

9 ноября 2025, 15:43

Էլի ,հազար հոգի անցավ մտքովս,
Հազար տարբեր դեմքեր,կյանքեր։
Ու հազարից գոնե մեկը,
Չդարձավ ինձ քեզնից բուժող դեղ։

Ես առանց քեզ ու քո հետ մի ամբողջ կյանք
Վազեցի ու մնացի նույն տեղում։
Քեզնից հեռու,անվերջ կողքիտ քանդակված։
Մի անձ որին չես էլ հիշում։

Քնարական ինչ խոսքերով ես պատմեմ
Զգացմունքներս որ դարձել են ինձ ընկեր
Տառապագին, մութ գիշերների
Որ ինձ դարձնում են իմ սիրո գերի։

Մարդկային նուրբ զգացմունքները ,
Շատ են սիրում համեմատել,
Բայց այն ոչ բաժակ է ,
Ոչ էլ երիցուկի թերթ։

Այն անբիծ է ,անմորուծք
Հավերժ հիշող ու մոռացող։
Վեր ցանկացած նյութականից,
Մեկ հայտնվող ,մեկ վերացող։