Страница 2 из 10
Իմ լուսինը
1 июня 2024, 18:48
Քեզ փնտրում էի փողոցներում ։
Աչքերս վազքի տալով,
Պատկերացնում հանդիպում,
Պատկերված այն գրքերում։
Բայց իհարկե չէի գտնում քեզ,
Ու կարծես խելագարվում։
Ես սպասում էի գիշերվան,
Սպասում ու լուռ երազում։
Երբ գալիս էր մութ գիշերը,
Վառ աստղերով զարդարված։
Ես պառկում էի ու նայում,
Այս լուսնին ընկեր դարձած։
Ես խոսում էի նրա հետ ,
Ու պատկերացնում էի քեզ։
Ո՞ւր ես,ինչ ես դու անում։
Տեսնես ինձ դեռ հիշու՞մ ես։
Հա ետ հարցը հավատա,
Չափից շատ ա ինձ հուզում։
Խեղճ լուսինը երևի ,
Ինձնից փախչել էր ուզում։
Նա դարձել էր ինձ համար,
Հրաշք նման պոռտալի։
Որ բերում էր քեզ իմ մոտ ,
Ընկերակցում մեր խաղին։
Հիմա նույնիսկ չեմ նայում։
Իմ սիրո պատվիրակին։
Բայց երբ հանդիպում եմ քեզ ,
Հիշում են նրան կրկին։
Միգուցե լուսինը քոնը չի,
Բայց հաստատ իմն ա ։
Նա իմ առաջին սիրո ,
Վերջին ուղեգիրն ա։