Քաղաքի փողոցներ
Ու էլի նույն քաղաքը
Ու էլի նույն պատերը
Չնայած շենքերի
Անդադար փոփոխվելը։
Ու էլի ես մենակ,
Էլի էս փողոցում,
Ամեն անցորդում
Քո դեմքն եմ որսում։
Ու էլի ես քայում եմ ,քայլում,քայլում
Ամբողջ քաղաքը իմ ափերում
Չնայած մեկ ա լավ գիտեմ որ
Դու ինձ էլ չես էլ նկատում։
Ու էլի էս քաղաքը իմ համար
Դարձավ ակնթարդ 'կորած աշխարհից։
Որով մի օր անցանք ճանապարհ
Հասնելով դեպի են եկեղեցին։
Ու էլի անհասանելի ցավոտ ա
Թթվածին ա շուրջ բայց 'անօդ ա
Եթե գոնե մի անգամ
Թողնեիր որ հոգիդ նորից զգամ։
Եթե գոնե մի անիծյալ օր
էլի հանկարծ հայտնվեիր դիմացս
Ու ես ինքս ինձ կորցնելով փախնեի
Ստուգելով սրտիս տենդագին հարվածը։
Եթե միայն տեսնեյի քո աչքերում
Թեկուզ շատ կարճ,թեկուզ թեթև
Զարմանք ու միգուցե ժպիտ
Ինձ կկորցնեին այս աշխարհից։
Բայց բախտս ինձ միշտ լավ տանջում ա
Փողոցներով էս քաղաքի
Բոլոր թանկ մարդկանց կանչում ա
Դիմացս բերում ու ծաղրում երևի։
Նրանք անցնում են ,իմ կողմ չեն նայում
Իսկ ես մոլորված հայացք եմ թաղում։
Հիշելով քանի գիշեր չեմ քնել
Ու անգին "ընկերներիս "հիշել։
Իսկ քո հանդեպ սերս իծնե մենակ էր
Ու չեր էլ սպասում զուգընկեր
Երևի հենց դա է պատճառը ,
Որ չեմ վախենում քեզ հիշել...