Սիրել թե՞ սիրվել
Սիրե՞լ, թե սիրվե՞լ
Հաճախ եմ այս հարցը լսում
Բայց թե որքան ցավաբեր է ,
Միայն նոր եմ գիտակցում։
Նախկինում մեկն էր իմ պատասխանը ,
Իհարկե սիրել,լսել սրտիս ձայնը։
Չէ որ դա աղբյուրն է իսկական կյանքի
Հոգու մաքրության ու երազանքի։
Բայց հիմա երբ ինձ թվում է ,
Որ ես սրտին իմ լսում եմ։
Սիրտս անվերջ փոթորկում է ,
Իսկ մտքումս լռություն է։
Երկար չէի եղել ես այս վիճակում,
Երբ սիրտս խելքիս խեղտում է ,խեղտում։
Ու ես անօգուտ եմ, Անզենք,անպաշտպան,
Թողել եմ սրտիս անի ամեն բան։
Բայց էլ չեմ կարող այսպես շարունակել,
Հոգին իմ ցավից ուզում է լացել,
Ես չեմ ուզում նորից սիրտը իմ կոտրել,
Չեմ ուզում նորից սխալ մարդ սիրել,
Չեմ ուզում սիրել մեկին ում աչքերը,
Չեն տեսնում ինձ լույսով շողուն,
Չեն փնտրում ինձ անվերջ ամբոխում,
Ում խոհերը իմ անունով չեն սկսվում ,
Ու երազը իմ պատկերով չի գծվում։
Ես մոռացել էի,լռիվ մոռացել ,
Այն ցավը որից ուզում էի մարել,
Այն ցավը որից սպիերս կարմիր են,
Ու որից աչքերս դեռ նրա շողքին են։
Ու հավատացեք չկա փրկություն ,
Այն սրտին որը բուժում է ուզում ,
Մեկ այլ վերք բացելու միտումով,
Չէ,չեմ ապրի ես այդ մտքով։
Հոգուս խորքում ես լավ գիտեմ,
Որ ուրիշ միտում ունեմ ,
Լինել պատճառ արդյունքների ,
Անքուն ,անհույս գիշերների,
Ես ուզում եմ որ բոլորը
Խելագառվեն ինձ փնտրելով,
Սիրեն ու զգան անողոք։
Խնդրեն Աստծուց տալ օգնություն,
Ու պարտվելով դառնան անգույն։
Ես ուզում եմ գողանալ
Նրանց ամեղ դատարկ սրտները։
Իսկ այ իմը թող լռի,
Լսելով հոգուս ճիչերը։