Страница 2 из 3
Ինչ ա իմ շուրջը ու իմ ներսում
4 октября 2025, 17:44
Պատուհանից դուրս լրիվ փոթորիկ ա ,
Ու կայծակը ներսը լույս ա գցում։
Մութ ա հիմա սենյակում ,
Հողմ ու մեգ,ամպրոպ դրսում։
Բայց իմ հոգին շատ հանգիստ ա,
Ասես ոչինչ չի լսում,
Չնայած սովորաբար ,
Հակառակ ձևն էր ստացվում։
Դուրսն արև էր ու պայծառ,
Ծիտիկներն էին ծլվլում,
Իսկ ես անտրամ նստեծ,
Առաստաղին էի նայում,
Շուրջս անեզր դրախտ էր,
Պայծառ արևն,իր շողերով,
Իսկ ես նամռոտած նստած էի ,
Մեծ ու մանր հոգսերով ։
Ու ես չէի էլ նկատում ,
Կամ փորձում էի անտեսել ,
Գունազարդ այդ երեկոն,
Որ սովոր էր ինձ դարձել։
Ես նայում էի չորս բոլորս,
Ամեն բան վառ անթերի
Մինչդեռ ներսումս հոգիս,
Թվում էր ինձ պիտի խեղտի ։
Իսկ էս օր 'շատ սիրուն ա պատուհանի մյուս կողմում ։
Հետո ինչ որ մռայլ ա ,չէ որ դա էլ ա բնություն ։
Կարևորը որ լինի մարդկային էություն։
Իսկ մնացածը եղանակին չի հուզում։