Ինչի համար ես գոյություն ունեմ
Շատ մարդիկ ստեղծում են իլուզիաներ ու ապրում դրանց մեջ, հետո երբ ուշքի են գալիս կորցնում են հավասարակշռությունը ու ընկնում։
Դու ապրում ես այս աշխարհում եւ չես հասկանում թե ինչու ես գոյատեւում, դու եկել ես այստեղ ինչ-որ բան սովորելու կամ ինչ-որ մեկին փրկելու համար կամ միգուցե երկուսը միասին։ Փնտրում ես գաղափար ուրիշ մարդու մեջ, բայց հենց դու ես այդ գաղափարը։ Դու սիրահարվում ես մարդու կերպարին առանց նրան ճանաչելու ու անվանում ես դա սեր։ Որովհետեւ անհետաքրքիր է ու անելու ուրիշ բան չկա։ Դու իրոգ մտածում ես, որ այլեւս չես կարող առաջ գնալ, բայց դու քայլում ես, որտեղից քեզ այդ ուժը դու դա չես զգում։ Դու քեզ զգում ես թույլ չնայած, ամեն առավոտ արթնանում ես ու փորձում դուրս գալ տհաճ իրավիճակից։ Ցավը պրոգրեսիվ մասի է, վատ օրերը նույնպես պրոգրեսիվ մասեր են։ Հիմա դու այն տարիքում ես, երբ ամեն ինչ սրտիդ մոտ ես ընդունում, եւ բոլոր մեծերը պահանջում են քեզնից կարեւոր որոշուներ։ Այն ժամանակ, երբ դու քեզ ուրիշ հարցեր ես տալիս։ Ինչու, երբ քեզ ցավոտ է ու ուզում ես խոսես քեզ ոչ ոք չի լսում? Իսկ երբ ուզում ես լռել թե խ շուրջ բոլորը քեզ հարցեր են տալիս։
Ինչի համար կա ցավ ու ինչու է դա այդքան շատ? Ու կա ինչ-որ մի պատճառ, որ ես գոյություն ունեմ ու ինչի համար եմ ես այստեղ? Այդ հարցերը կրծում են քեզ ներսից ու թքած այն մարդկանց վրա ովքեր քեզ չեն լսում ։ Թուլացիր դու այստեղ ես որպեսզի ուղակի ապրես, որպեսզի փնտրես հնարավորություններ, ստեղծես ու իրագործես երազանքներ , որպեսզի ծանոթանաս հետաքրքիր մարդկանց հետ, կարդաս գրքեր ու դիտեք ֆիլմեր, դիմավորես արեւածագը ու ճանապարհես մայրամուտը։ Որպեսզի սիրահարվես, զգաս երջանկություն կամ ցավ։ Շուրջբոլորը այնքան նեգատիվ է, որ սիրտս խառնում է այս ամենից։ Անգամ եթե կյանքը սեւ ու մութ թունել է ես քեզ վստահեցնում եմ, որ անգամ մթում կա լույս դու հենց ինքդ այդ լույսն ես։