Դեռահասներ Խնդրում եմ ապրիր · страница 4 из 13
Страница 4 из 13

Խնդրում եմ ապրիր

18 февраля 2019, 20:04

Բարեւ իմ սիրելի ընկեր...
Նա այսօր ասաց, որ սրտի փոխպատվաստում են կատարելու։ Ես մտածեցի դա հիմար կատակ է։ Տարօրինակ է, երբ ցավ եմ զգում, կորուստ, ես վախենում եմ, որ կմահանա մեկը ով անգամ իմ ընկերը չէ, իմ ազգի ներկայացուցիչ չէ եւ իմ ռասսայից չէ։ Վախենում եմ, որովհետեւ նա դեռ չի ապրել։ Նա ընդհամենը 17տարեկան է, մեծ է ինձնից ընդհամենը 2օրով։ Նա կարող է մահանալ 3ամսից կամ ապրել երկար ու երջանիկ։ Նա ասաց, որ իրեն բժիշկը ասել է նա կամ կապրի կամ կմահանա եւ սկսեց արտասվել։ Դա ինձ մոտ վախ ք ներշնչում... ՄԱՀ ես երբեք չէի պատկերացնի, որ այսքան կվախենամ մահից նա ասաց, որ չի ուզում մեռնել, ուզում է ապրել, գիշերով գնալ զբոսանքի, թափառել սառը փողոցներով եւ տաքանալ ընդհամենը ծխախոտի 1-2գլանակ ծխելով։ Շատերը նրան ասում են, որ նա պետք է թողնի ծխելը, իսկ դուք ի՞նչ կանեիք, երբ ձեզ ասեին, որ 3ամսից կամ' կմահանաք կամ' կապրեք։ Ոմանք նրան ասել էին, որ արտասվում են, հանուն նրա պատրաստ են ինքնասպան լինել, իսկ նա ասաց, որ դրանք զուտ խոսքեր են եւ նա ուզում է ապրել։
Խնդրում եմ մի մահացիր, պայքարիր, ապրիր։
Թանկագին ընկեր խնդրում եմ սիրիր քո կյանքը ինչ խնդիր էլ ունենաս։ Ապրիր' երբ քեզ ասում են տգեղ ես, ապրիր' երբ կորցնում ես մտերիմ ընկերոջդ, ԱՊՐԻՐ։ Դու չես կարող ասել վաղը առավոտյան կկարողանաք բացել աչքերդ եւ ատելությամբ զգալ այդ ծանր վերկացը, թե հավերժ կմնաս անկողնում քնած....