Խոշտանգված երեխաներ ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ընտանիքում երեխայի իրավունքների մասին · страница 1 из 3
Страница 1 из 3

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ընտանիքում երեխայի իրավունքների մասին

13 августа 2024, 23:59

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ընտանիքում երեխայի իրավունքների մասին

Հոդված 43
Երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք։

Երեխան ունի իր ծնողների (օրինական ներկայացուցիչների) չարաշահումներից պաշտպանվելու իրավունք:

Հոդված 53
Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ։

Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:

Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը։ Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։

Ծնողական իրավունքներն ի վնաս երեխաների իրավունքների և շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: