?
Դժվար է կրկին
Սիրտդ նվիրել մեկին ,
Ակնկալելով որ նա
Սրտիդ գինը կիմանա ։
Դժվար է կրկին
Մտքով դառնալ այդ մեկին ,
Անվերջ ասելով մտքում
֊Մի՞թե նա սիրտն իմ չի զգում։
Դժվար է դժվար, կրկին
Անընդհատ նաել մեկին
Բայց ,այնպես ,որ նա հանկարծ
Չտեսնի աչքերում քո կայծ ։
Դժվար է կրկին ու կրկին
Պատկերացնել նրա կողքին
Քեզ,բայց որպես լավ ընկեր
Կամ ուղղակի ծանոթներ։
Երբեմն դժվար է ,նոր էջից սկսել ,
Երբ նախորդ էջը դեռ կիսատ է մնացել ։
Սակայն'ոչինչ չկա այդ վերջին էջում ,
Չէ որ գրիչը դեռ ձեռքիդ է սպասում ։
Բայց միգուցե՞ այս պահին
Մի նոր սիրու կարիք չկա,
Եվ միգուցե՞ այս պահին
Պիտի սրտում քո նա մնա ։
Ախ արժանի է նա արդյո՞ք
Քո այդքան անկեղծ սիրուն ։
Ինչո՞ւ կրկին սիրտդ փակես
Ու հոգիդ մնա անտուն ։
Ոչոք ,երբեք քո կյանքում
Քո անձից թանկ չի լինի ։
Հետո ինչ որ չի սիրում
Մեկ ուրիշը 'կսիրի ։
Էլ ինքդ քեզ չես տանջի
Անպատասխան սիրո համար։
Նա կգտնի ուրիշին ,
Ապա քեզ էլ կմոռանա։
Ուստի, ինչու՞ տանջես քեզ
Երբ իր սրտում տեղ չունես։
Լավ է նրան բաց թողնես,
Ու ինքդ քեզ դու գտնես ։