Նախաբան կամ « Թագուհու Քայլը »
Միայն կինը կարող է պարտվել, որպիսի հաղթի ...
Արևը ջերմ տաքացնում էր ծառերի արանքից: Տաք օդը հաճելիորեն փաթաթվում էր քեզ, կարծես թե բամբակյա դուրեկան մի վերմակ լիներ: Ծառերի մի մասը ծաղկել էր արդեն, քայլում էի նրանց միջով և զգուշ շոյում նրանց: Բնությունը արթնացել էր ձմռան խորը քնից: Կյանքը եռում էր թե ծառերի վրա, թե նրանց շուրջ բոլորը, խոտերի մեջ, հողի տակ: Էլ չասեմ մարդկանց բազմությունը, որոնց մի մասը զբոսնում էր , մի մասը նստած , ոմանք մենակ , ոմանք զույգերով, երեխաների մի մեծ բանակ վազում էին , գոռում ու խաղում, մարդու սիրտը ջերմացն ող մի տեսարան: Սա իմ բնօրրան , իմ սրտի վայր՝ Բանգլադեշն է : Երբ մի երեսուն տարի առաջ այստեղ ման էինք գալիս, շուրջ բոլորը հող էր և կրկին հող, կարծես թե Արաքիս մոլորակը լիներ ( ով կարդացել կամ դիտել է Դյունան , կհասկանա ինձ ): Երբ երեկոյան քամին էր սկսվում , այնպիսի փոշի էր բարձրանում , որ կիլոմետր շառավիղ ով բան չէր երևում, ով կմտած էր որ կանցնեն տարիներ և այդ վայրում հրաշք մի այգի կլինի, Երևան քաղաքի լավագույն այգիներից մեկը ( ինձ համար լավագույնը ): Այգու մի կողմում կինոթատրոն « Հայաստանը » , մի քիչ ներքև հրաշալի Սուրբ Երրորդություն եկեղեցին ՝ Զվարթնոց տաճարի նախագծով կառուցված: Մյուս կողմում հայոց պատմության ամենա մեծ հայորդիներից մեկի , Զորավար Անդրանիկի արձանն էր : Կինոթատրոնի դիմաց վեր էր խոյանում հրաշալի շատրվանը , որի շուրջ միշտ բազմամարդ էր: Այգում կան բազմաթիվ գեղեցիկ սրճարաններ , մանկական խաղահրապարակ, նոր կառուցված մեծ Ֆուդ Կորտ (անունը չգրեմ գովազդ չդառնա) որտեղից սքանչելի երաժշտության ձայնը տարածվում էր ամբողջ այգով մեկ: Ինչև է , կարծես թե շեղվեցի թեմայից: Կարճ ասած, հրաշալի ապրիլյան մի օր, ավելի ճիշտ , ապրիլի 7, մեր երկրում նշվող ՝ Մայրության և գեղեցկության օր, որը գեղեցիկ եզրափակում էր մարտի 8ին սկսված կանանց միամսյակը: Այս օրն էն հրեշտակներն գալիս Մարիամի մոտ ու ավետում որ նա հղի է Սուրբ հոգուց և ինը ամիս հետո լույս աշխարհ է բերելու Աստծո որդուն և մարդկության փրկ չին: Ես ասեցի միամսյակ բայց մեր երկրում շուրջ տարի գնահատում , սիրում և մեծարում են կանանց : Կին և գարուն, կարծես թե մի ընդհանուր բան ունեն, ոնց ասեմ ...նրանք երկուսն էլ նոր կյանքի սկիզբ են հանդիսանում : Ամեն տարի գարնանը ես չեմ դադարում զարմանալ այս մետամորֆոզի վրա: Սիրտս լցվում է ցնծությամբ, հիանում և ուրախանում եմ : Երևի թե կյանքի հրաշքներից մեկն են ՝ թե գարնան սկիզբը, թե նոր կյանքի սկիզբը:
Բայց այս հրաշք օրը, նստած նստարանին, ես կարծես կտրված լին էի իրականությունից, մտքերով գնացել չգիտես թե ուր էի հասել : Սրանից մի երկու օր առաջ տանը պարապ նստած էի և որոշեցի մի ֆիլմ դիտել , այդ օրը չգիտես ինչու որոշեցի ինչ-որ մի սերիալ դիտել Netflix ով , և ընտրեցի կարճ մինի սերիալ , որ շատ ինձ չծանրաբեռնեմ , հավես չկար երկար նայելու: Ու քանի որ ես շախմատ խաղալ շատ եմ սիրում , ընտրությունն կանգ առավ « Թագուհու քայլը » ֆիլմի վրա, օրիգինալ անունը « The Queens Gambit » : Ասեմ որ շատ մեծ տպավորություն թողեց ինձ վրա ֆիլմը , հիանալի դերասանական կազմ , շատ լավ ադապտացված սցենար գրքի հիման վրա, էլ շախմատային պարտիաների ու կոմպոզիցիաների մասին չասեմ , ինչը կապված էր շախմատի հետ, հանճարեղ էր, երևի դա նրա հետ էր կապված, որ ֆիլմի ռեժիսորի խորհրդատու և կոնսուլտանտ ՝ շախմատի հետ կապված , հանդիսացել է շախմատի անգերազանցելի արքաներից մեկն՝ Գարի Կասպարովը: Երկար բարակ չպատմ եմ կինոյի մասին ու սպոյլեր չանեմ , ժամանակ գտնեք անպայման նայեք: Ինչև է ինձ հետաքրքրեց մի այլ կողմ ֆիլմում , երևի թե ամենա կարևոր կողմը իմ կարծիքով, որը ֆիլմի ռեժիսորը հմտորեն փաթեթավորել էր շախմատի մեջ: Խոսքս Ֆեմինիզմ գաղափարի մասին է , կանանց իրավունքների ու պաշտպանության մասին: Ֆիլմում ինձ համար ամենա տպավորիչ դրվագը այն պահն է , երբ մեր հերոսուհին շախմատի ակումբում , միաժամանակյա խաղ պետք է ցուցադրի մոտավոր մի քսան տղամարդկանց հետ: Ահա նա մենակ կանգնած է սրահի մեջտեղում , և նրան շրջան կազմած շրջապատել են տղամարդիկ : Նրանք թերահավատորեն և քմծիծաղով նայում են աղջնակին, անհամբեր սպասելով, թե շուտով նրա ջարդը կտան: Երբ չանցած մի կես ժամ , մեր աղջնակը բոլորին ջարդ ու փշուր է անում , քո ուրախությունը իրանից շատ է լինում: Բայց մտքերս այսօր շախմատի մասին չէին բոլորովին, այլ նորից ու նորից ՝ կին և տղամարդ հարաբերության մասին :
Կարծես թե ամեն ինչ ասված ու գրված է այդ թեմայով, հարց է ծագում թե ինչ պետք է գրեմ : Ինչքան էլ ծիծաղելի ու զարմանալի հնչի , այստեղ ուզում եմ գրեմ տղամարդկանց իրավունքների ու նրանց պաշտպանության համար: Հեսա բազմաթիվ ֆեմինիստուհիներ ու պարզապես սովորական կանայք կհարձակվեն ինձ վրա , թե ինչպես եմ ես հանդգնել գրել նման անհեթեթ բան , բայց հավատացեք ինձ , ես ինքս ել կնամեծար եմ , ինչ-որ չափով ֆեմինիստ եմ , և կանանց ջատագով պաշտպան: Պարզապես ես կփորձեմ հնարավորինս օբյեկտիվ վերլուծել ներկայիս իրավիճակը և փորձել հասկանալ հարցի լուծում կա թե ոչ: Մինչ գամ ներկայիս խնդիրներին և իրական իրավիճակին , փորձ եմ ձեր հետ հասկանամ թե խնդիրը երբվանից է գալիս և ուսումնասիրենք պատմությունը: Միասին տեղափոխվ ենք քաղաքականության ակունքները և հասկանանք թե երբ և ինչու է ծնվել ֆեմինիզմ ասվածը :